
Ծնվել է
1984 թ․ սեպտեմբերի 6-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Իր ընտանիքը և երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, կնոջ, երեխաների հետ։ Ամուսնացած էր, ուներ չորս երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սրտաբաց, ընկերասեր մարդ։
Երազանքները
Պատերազմում հաղթել, որ բոլորին միշտ լավ լինի։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր ցանկացած ոլորտում։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 27-ին։ Տանն են տեսել, հաջողություն է ասել ու գնացել։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Մարտունիում։ «Ուրալի» մեջ է եղել, կրակ են բացել, ինչի հետևանքով էլ զոհվել է։