
Ծնվել է
2001 թ․ հունվարի 13-ին Ասկերանի շրջանի Խմապատ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հայրենիքը, ճարտարապետական համալսարան ընդունվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Արդարամիտ, միշտ պայքարում էր՝ մինչև արդարությունը վերականգնվի։
Տարիքից շատ շուտ էր մեծացել, հասուն մտածելակերպ ուներ իր տարիքի համար։
Երազանքները
Եղբոր համար տուն կառուցել։
Միշտ թև ու թիկունք լինել ընտանիքին։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ամեն մանրուք հաշվի էր առնում։ Գյուղի մեծ պաշտպանն էր։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 12-13։ Ձայնը անճանաչելիորեն փոխվել էր, ասաց․ «Վստահ եղիր, ոչ մի կտոր չենք տվել, մեր տղեքն են ստեղ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Հադրութում՝ Կարախումբելի դիրքերում։ Իր հերոսական արարքով փրկել է 7 զինակից ընկերների կյանքը։ Արշակը․ փրկվածներից մեկը, Սարմենի անունով Սիսիանում հուշաքար է պատրաստել, որի բացմանը կանչել է ընտանիքի անդամներին։