
Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում։
Մանկության երազանքը
Եղբորը նայելով՝ ուզում էր դառնալ զինվորական։ Իրեն պատկերացնում էր նույն համազգեստով, նույն ճանապարհին։
Նվիրվածությունը ընտանիքին
Ասում էր․ «Ես կաշխատեմ, չեմ թողնի, որ պապան գնա։ Մեր տունը գյուղում ամենալավը կդառնա»։
Ճշտապահությունը նրա բնույթն էր
Ասած խոսքը միշտ պետք է կատարվեր։ Նա վստահելի էր, խոսքի տերը՝ առանց բացառության։
Ընկերության ուժը
Սիրում էր շրջապատված լինել ընկերներով։ Բոլորը նրան նկարագրում էին որպես բարի, հոգատար, ազնիվ մարդ։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 28-ին զանգեց․ «Մա, չգիտեմ իմ մասին մտածեմ, թե՝ քո։ Մի՛ անհանգստացի, կզանգեմ»։ Այդ զանգը չհնչեց։
Վերջին օրերը
Ասում էր, որ իրենց տեղում կռիվ չկա։ Կրակոցի ձայնին արձագանքեց․ «Ծաղկաման էր, ընկավ, կոտրվեց»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկայում։ Քաջաբար կռվեց։ Զինակիցներն ասում են․ «Թիկունքում Գագիկն էր՝ մենք ապահով էինք»։