
Ծնվել է
2002 թ․ հունիսի 2-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆուտբոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբոր հետ։ Շատ էր կապված նրա հետ, և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հասուն մտածելակերպ ուներ, մեծ հայրենասեր էր, շատ լուրջ անհատականություն։
Երազանքները
«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարան ընդունվել, որի համար հատուկ պարապում էր։ Նաև սպորտային մեկնաբան դառնալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Կարգապահ էր, շատ խստություն էր սիրում, սուր հումոր ուներ, վարակիչ ծիծաղ։ Անվախ էր, ճշմարտախոս, անարդարությունը չէր հանդուրժում։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին։ ՌՊԳ-ի նշանառու էր։