hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Պետրոսյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ հունիսի 14-ին Սևանի շրջանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծրագրավորում սովորելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և ընտանիքի հետ։ Աշխատում էր։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նպատակասլաց, հաշտեցնող, կարդացող, խաղաղ։ Խելացի տղա էր, սովորող, հայրենիքի նվիրյալ պաշտպան։

Երազանքները
Բարձրագույն կրթություն ստանալ, բարձունքների հասնել, ամուսնանալ, ընտանիք կազմել։

Վերջին հերոսական մարտը
2017 թ․ հունիսի 16-ին՝ 15։55-ին։ Դիրքերից իջնելիս շոգ է եղել։ Ծառի տակ սուրճ խմելիս հակատանկային զենքով կրակել են։ Տեղում 3 զինակից ընկերների հետ զոհվել է։ Մինչ այդ՝ հունիսի 14-ին, 20-ամյակը նշել էր դիրքերում։