hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Սարգսյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրները
Սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ դուդուկի բաժնում։ 2015 թ․-ին ճանաչվել էր որպես լավագույն զուռնաչի։ Սովորում էր գերազանց։

Ժամանակը՝ սիրելիների հետ
Ամենաշատը ժամանակ էր անցկացնում ընկերների և հոր հետ՝ նրան օգնելով գյուղական գործերում։

Վարդանը
Կյանքով լի էր, համայնքի բոլոր անդամները ճանաչում էին նրան, սիրում ու հարգում։ Նրա ներկայությունն ուրախություն էր բոլորի համար։

Երազանքները
Ուներ շատ երազանքներ, որոնց մասին խոսելիս աչքերը փայլում էին։ Բայց չհասցրեց իրականացնել։

Հայրենասեր էր, հարգում էր ծնողներին
Նրա տեսակից շատ քիչ կա՝ խղճով, բարի, պատրաստակամ։

Վերջին մարտը
2017 թ․ հունիսի 16-ին, Մարտունի 3-ում։ Դիրքը ռմբակոծվել էր։ Բոլորը զոհվեցին։ Վարդանն ընկավ դիրքի պաշտպանության մեջ՝ անդառնալի մի կորուստ համայնքի ու հայրենիքի համար։