hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարուժան Բրուտյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1968 թ․ մարտի 11-ին ԼՂՀ-ի Ակնաղբյուր գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Իր երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կատակասեր, բարի, ոսկի մարդ։

Երազանքները
Ստեփանակերտում ապրել։

Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր ամեն ինչով։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 27-ին․ «Երեխեքին վերցր՛ք, տարե՛ք քրոջս տուն, այնտեղ հարմար է։ Ես առանց զանգելու էլ պիտի գնամ պատերազմ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Ֆիզուլիում։ Մեքենան փչացել է, գնացել է նորոգելու և զոհվել ԱԹՍ-ի հարվածից։