
Ծնվել է
1982 թ․ օգոստոսի 4-ին ԼՂՀ-ի Մարտակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Իր ծառայությունը, արած գործերը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համբերատար, հավասարակշռված, մարդկային։
Երազանքները
Թոշակի անցնել և ունենալ սեփական տարածք, զբաղվել գյուղատնտեսությամբ, այգի ունենալ։
Հատուկ մանրուքներ կամ սովորություններ
Յուրահատուկ էր իր համբերատարությամբ և կամքի ուժով։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 20-ին․ «Կվերադառնամ անպայման, շատ նպատակներ ունեմ։ Մենք մեր տանն ենք, նորմալ է ամեն ինչ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Մարտակերտում։ Շատ տանկեր է խփել։ Զոհվել է հերոսաբար՝ տանկի արկի հարվածից։