hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Աղաջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թ․ մայիսի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, երկու երեխա ուներ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սիրված էր բոլորի կողմից, կոլեկտիվի, շրջապատի կողմից։ Շատ կենսուրախ էր, հումորով, միշտ ուրախ։

Երազանքները
Երեխաներին մեծացնել, կրթության տալ, նոր տուն ձեռք բերել։ Հայրիկի գերեզմանը բարեկարգել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ոչ մեկին չէր վնասի, մարդասեր, բարի։ Լուրջ, լուռ համեստ, քչախոս էր, որ խոսում էր՝ խոսքը ուժ ուներ։

Վերջին զրույցը
Նոյեմբերի 6-ին։ Տխուր էր, հարցրեց․ «Ի՞նչ կա-չկա Սիսիանում»։ Մի քանի բառ խոսեցին։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Անգամ ծանր մարտի ժամանակ հումորներ է արել, որ օրն անցնի։ Բոլորն ասում են՝ յուրահատուկ բնավորություն ունի։