hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Դավոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 28-ին Լոռու մարզ Տաշիր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Գյուղատնտեսությամբ զբաղվելը, հետաքրքրասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Լավ, խելոք, մարդկային, հասնող, բոլորին օգնող, աշխատասեր մարդ։

Երազանքները
Տունը վերանորոգել, լավ աշխատանք ունենալ, կազմել ընտանիք և ունենալ երեխաներ։

Ստեղծագործությունները
Նկարել է բնություն և եկեղեցիներ։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 30-ին։ Բոլորի հետ խոսել էր, ասել․ «Ես լավ եմ, իմ համար մի՛ մտածեք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Հադրութում։ Հետո տեղափոխել են Մարտունի։ Այնտեղ էլ զոհվել է։ Մարտի ժամանակ թևերն է վնասված եղել։ Մահացել է արյունահոսությունից։