
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 22-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Բժշկությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մայրիկի, ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հաշտեցնող, բոլորի կողմից սիրված, օգնող, կենսուրախ, աշխատասեր և ստեղծող։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մանկատներ էր այցելում։ Նվիրված որդի էր։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 3-ին։ Խոսել էր մայրիկի հետ ժամը 7։00-ին, զգուշացրել, որ կգրի, զգույշ կլինի։ Ասել է․ «Չլացե՛ս, գալու եմ, ինչ փակ դուռ լինի, բացելու եմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 14։30-ին։ Ստացել է բեկորային վնասվածք, սակայն չի դադարել կռվել և հրետանի էր վնասել։