hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 30-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում։

Շիկահեր, փայլող աչքերով Լևոնը
Սպասված արու զավակն էր՝ երկու քույրերից հետո։

Ընտանիքի հպարտությունն էր
Հավասարակշռված էր, խոհուն, խելացի և ընկերասեր։

Խոսքը գործ էր
Չէր սիրում շատ խոսել, սիրում էր գործով ապացուցել։

Երբ քույրը հարցնում էր՝ սիրած աղջիկ ունի
Աչքերը փայլում էր, սակայն չէր պատասխանում։

42 օր պայքարել է
Եղել է Հադրութում, Մարտունիում, Ասկերանում։

Երբ ծնվեց քրոջ աղջիկը
Թող ձայնը լսեմ, բլբլա, ուժ ստանամ։

Վերջին զանգը
Վիրավոր եմ, տանը չասես, շրջափակման մեջ ենք, օգնության ենք սպասում։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9, Շուշի։