
Ծնվել է
1989 թ․ փետրվարի 8-ին Լոռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Նվիրվածությունը գործին
Զինծառայող էր՝ նվիրված ու խորը պատասխանատվությամբ լցված։
Մարդկային ջերմությամբ
Ընկերասեր, ազնիվ, բարի։
Երազանքները
Ուզում էին տուն ձեռք բերել՝ առանց պետության օգնության։ Ասում էր․ Աամեն ինչ պիտի նախ զինվորների համար արվի»։ Երազում էր սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։
Հոգատար կապը
Երևանից բերում էր զինվորներին, որ մեր տանը հանգստանան։ Այդպես էր՝ մինչև վերջին պահը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 15-ին կնոջ ծննդյան օրն էր։ Ասաց․ «Տեղս լավ չի, հնարավոր է, էլ չզանգեմ»։ Կրակոցների ձայներ էին լսվում…
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Մատաղիսում։ Հենակետ էին ընդունում, երբ ԱԹՍ-ը հարվածեց։ Մինչ այդ ասում էր․ «Երկու հատ ծիտիկ եմ խփել», նկատի ունենալով անօդաչուները։