
Ծնվել է
1989 թ․ հուլիսի 28-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։
Խաղաղ ու ներդաշնակ բնավորություն ուներ
Իր ներկայությամբ խաղաղություն էր բերում։
Բնության մարդ էր
Անտառներ, կենդանիներ ու թռչուններ էր սիրում։
2006 թվականին մեկնել է ՌԴ
Վերադարձել է հայրենիք՝ իր պարտքը տալու։
Հպարտ էր, որ ծառայում է
Մա՛մ ջան, մի՛ մտածիր, եթե դժվար էլ լինի, ոչինչ։
Ցանկացած առաջադրանքի մեջ նվիրվածություն էր դնում
Հայրենիքը նրանն էր, նա՝ հայրենիքինը։
Վերջին մարտը
2009 թ․ օգոստոսի 4, շփման գծի հյուսիսային ուղղություն։