
Ծնվել է
1990 թ․ հունվարի 17-ին, Երևանում։
Ոգեշնչված գիտությամբ
Նարեկը ոգեշնչվում էր ամեն ինչով, բայց առանձնահատուկ սեր ուներ ֆիզիկայի ու քիմիայի նկատմամբ։
Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր մորաքրոջ տղաների և ընկերների հետ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նկարագրում են որպես մաքուր, ազնիվ ու ճշտախոս մարդ՝ բացառիկ ջինջ հոգով։
Երազանքները
Երազում էր ընդունվել համալսարան ու դառնալ գինեգործ, իր ապագան տեսնում էր ստեղծարար ոլորտում։
Յուրահատկությունը
Նրա մաքրասիրությունը և ազնիվ մարդ տեսակը նրան դարձնում էին բացառիկ։
Վերջին խոսքը
2010 թ․ հունվարի 23-ին ասաց․ «Մամ ջան, եթե զանգես ու ես չվերցնեմ վատ չզգաս քեզ, 3-օրդ օրը եթե չզանգեմ՝ ուրեմն հիվանդ եմ կամ մահացել եմ։ Հայրենիքը թանկ է…»։
Վերջին մարտը
Զոհվել է 2010 թ․ հունվարի 25-ին, Ասկերանի 174 մարտական դիրքում՝ դիվերսիայի ժամանակ ստացած հրազենային վիրավորումից։