
Ծնվել է
1991 թ․ մայիսի 17-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքային հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, կնոջ, տղայի հետ։ Սիրում էր ազատ ժամանակ հետաքրքիր տեղեր գնալ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ազնիվ, ժպտերես, գործում պարտաճանաչ, բոլորին օգնության հասնող։ Հարգված էր ընկերական շրջապատում, կյանքով լեցուն, ուրախ, ազնիվ մարդ։
Երազանքները
Սիսիանում տուն գնեին, որդին գնար Սիսիանի իր դպրոցը և իրագործեր իր նպատակները։ Ուզում էր սովորել և ավագ սերժանտից դառնալ լեյտենանտ։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Պատասխանատվության զգացումը։
Վերջին զրույցը
Օրվա ընթացքում պարտադիր երկու անգամ զանգում էր։ Հոկտեմբերի 14-ին զանգել է կինը։ «Ամեն ինչ լավ է, կզանգեմ»։ Հաջորդ օրվա առավոտից անհասանելի է եղել, բայց հոկտեմբերի 16-17-ին Ճարտար գյուղի մոտակա ցանցերից կապ է բռնել։
Վերջին հերոսական մարտը
2020 թ հոկտեմբերի 15-ին,Կարմիր Շուկայի մոտ։ Հաց ու զենք էին տանում Ֆիզուլի, հավանաբար մեքենայի վրա հարձակում է եղել։