hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանուկ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1970 թ․ հունիսի 6-ին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։

Գյուղը նրան ոգեշնչում էր
Չէր պատկերացնում կյանքն առանց գյուղի, սիրած հողի, շինարարական գործի։ Նա աշխատում էր սրտով։

Ընտանիքի կողքին
Երեք երեխայի հայր էր։ Եղբայրների հետ միշտ միասին էին՝ թև ու թիկունք։ Ընկերների հետ ջերմ, ընտանիքի համար՝ հենասյուն։

Բնավորության գծեր
Բարություն, նվիրվածություն, պատրաստակամություն։ Նա հայր էր, որին հպարտությամբ են հիշում։

Մեծ երազանք ուներ
Իր ձեռքերով ու նախագծով կառուցել տուն։ Այդ երազանքն այսօր ընտանիքն է իրագործում։

Սովորություններն ու ուրախ պահերը
Նարդի շատ էր սիրում։ Ուներ մի անխախտ սովորություն՝ որտեղ էլ լիներ, գար տուն՝ հաց ուտելու։

Կարամ հույսս քո վրա դնեմ
Նոյեմբերի 3-ին։ Վերջին զանգն էր։

Վերջին մարտը
Նոյեմբերի 6-ին։ Վեց ժամ շարունակ հերոսաբար պայքարեց։