hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ․ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Բռնակոթ գյուղում։

Ոգեշնչված էր
Սիրում էր իր գործը՝ ծառայությունը։ Պայմանագրային զինծառայող էր, սակայն նույնքան հոգի ու սեր էր դնում հողի ու անասնապահության մեջ։

Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի և սիրած էակի հետ։ Մայրիկի հետ կիսվում էր ամեն մանրուքով։

Ընկերների ու հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ժպտերես, քաղցր, բոլորին հոգ տանող մարդ։ Ընկերասեր էր, նվիրված ընտանիքին։

Յուրահատկությունները
Սեփական ձեռքերով կառուցել էր անասնագոմ։ Նրա բարի վերաբերմունքն ու աշխատասիրությունը նրան առանձնացնում էին բոլորից։

Վերջին խոսքը
Երբ զանգել էր, ԱԹՍ էր հայտնվել ու կապը կորել։
-Մամ, վախեցա՞ր,
-Չէ, տղես, չվախեցա…

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում։ Վիրավոր ընկերոջը տանում էր շտապ օգնության մեքենայի մոտ, երբ վիրավորվեց։ Շրջափակման մեջ ընկած, շարունակել էր օգնություն ցույց տալ, կիսվել ուտելիքով, վիրավորներին տեղափոխել՝ մինչ վերջին շունչը։