hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Ներկարարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 28-ին, Երևանում։

Ոգեշնչված էր
Սիրում էր աշխատել ու սովորել։ Իր առաջ դրված յուրաքանչյուր գործ նրան տալիս էր իմաստ ու շարժում։

Ընտանեկան կյանքը
Ամուր կապ ուներ մայրիկի հետ։ Ուներ երազանք՝ մի օր տուն ունենալ, որտեղ մայրը վերջապես հանգիստ կապրեր։

Ընկերների ու հարազատների հիշողությամբ
Նկարագրում են որպես ընկերասեր, հարազատներին նվիրված ու բարության մարմնացում։ Մարդ, ով բոլորի կողմից սիրված էր։

Յուրահատկությունները
Հազվադեպ հանդիպող տեսակ էր՝ խորը սրտով ու մեծ հոգով։ Անկեղծ ուշադրությամբ էր շրջապատվածների կողքին։

Վերջին խոսքը
«Դեղերդ խմում ես, թե՞ չէ, մամ ջան» - վերջին անգամ հարցրել էր մորն անհանգստացած ձայնով։

Վերջին մարտը
Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Հրամանատարների հետ անցել էր մարտական առաջխաղացման, որտեղ անգամ հանգիստ մեկ բաժակ սուրճ էին հասցրել խմել։