hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մուշեղ Վարդանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ Նոյեմբերի 1-ին Երևանում։ Երազում էր դառնալ ճարտարապետ, իսկ իր հասուն և հավասարակշռված բնավորությամբ արդեն իսկ շրջապատի համար օրինակ էր։

Ոգեշնչող հատկանիշները
Ամեն ինչից կարողանում էր ուրախանալ։ Կենսախինդ ու եռանդուն էր, ինչին ի վերուստ միացել էր նաև ուժեղ հայրենասիրությունը։

Ընտանեկան ու ընկերային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի, եղբոր ու մի քանի մտերիմ դասընկերների հետ։

Նրա բնութագիրը շրջապատի աչքերով
հանգիստ, համեստ, ընկերասեր ու ներքին ուժ ունեցող մարդ էր։

Երազանքները
Ձգտում էր ընդունվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, դառնալ լավ մարդ, կայանալ իր ընտրած ուղով ու արժանապատվորեն ծառայել հայրենիքին։

Սովորություններն ու առանձնահատկությունները
Մուշեղը զբաղվում էր նկարչությամբ ու քանդակի արվեստով։ Իր տարիքից վեր հասունություն ուներ, իսկ նպատակասլացությունը՝ նրան առանձնացնում էր շատերից։

Վերջին խոսքը
«Սաղ նորմալ ա, դու որտեղ ես տենց բաներ նայում»․ մայրը միայն ձայնն էր ուզում լսել, իսկ նա փորձում էր չանհանգստացնել նրան՝ միշտ ուժեղ մնալով։

Վերջին մարտը
Կռվել է Կարմիր Շուկայում հրետանու կազմում։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին՝ զինակիցների հանգիստը պաշտպանելու համար ստանձնելով դիրքը։