hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Զոհրաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 11-ին Քարագլուխ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Կենսուրախ մարդիկ էին նրա ամենամեծ ոգեշնչման աղբյուրը։ Նրանց ներկայությունը Արտակին դարձնում էր էլ ավելի բարի ու բաց։

Ընտանեկան կյանքը
Ուներ սիրած էակ և երազում էր բանակից վերադառնալ, ամուսնանալ և աշխատել՝ կառուցելով սեփական խաղաղ կյանքը։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես ընկերասեր, բարեկամասեր, միշտ հասնող ու հարգալից մարդու՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի նկատմամբ։

Յուրահատկությունները
Հարգանքը նրա էության հիմնական բաղադրիչներից էր։ Արտակը բոլորի համար ուներ ջերմ խոսք ու ժպիտ։

Վերջին խոսքը
«Նենց տեղենք եկել, որ կարողա կապ չլինի…» - վերջին անգամ զանգեց ու այդպես էլ այլևս չհաջողվեց կապ հաստատել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին Ճարտարում՝ փրկել է վիրավոր զինվորներին՝ շալակելով դուրս բերել վտանգավոր դիրքերից։ Նրա խիզախությունն ու նվիրումն անմոռաց են։