
Ծնվել է
2000 թ․ Հուլիսի 29-ին Էջմիածնում։ Ուժեղ ու պայծառ երիտասարդ էր, ով մանկությունից անկեղծորեն կապված էր իր ընտանիքին ու բարեկամներին։
Ուրախության աղբյուրները
Հումորով ու կենսախինդ էր։ Իր ուրախ բնավորությամբ մանկուց ի վեր ուրախացնում էր շրջապատին։ Գերադասում էր լինել միշտ լավ տրամադրությամբ։
Նվիրվածությունը շրջապատին
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների ու բարեկամների հետ։ Սիրած էակ ուներ։ Ընկերները նրան նկարագրում էին որպես ազնիվ, ուրախ, թասիբով և բարեկամասեր մարդ։
Երազանքները
Ցանկանում էր տուն կառուցել, ամուսնանալ և կայուն ընտանիք ստեղծել։
Յուրահատկությունները
Մաքրասեր էր, աշխատասեր, պատրաստակամ։ Սիմոնն այն երիտասարդներից էր, ում ներկայությունը խաղաղություն էր բերում։
Վերջին խոսքը
Զգույշ կլինեք, իմ մոտ ամեն ինչ լավա։
Վերջին մարտը
Մասնակցել է Ջաբրաիլի մարտերին։ Փորձել է անօդաչու սարքը խոցել սեփական զենքով։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին։