
Ծնվել է
1961 թ․ դեկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Կյանքի ճանապարհը
Գյուղատնտեսությամբ էր ապրում։ Աշխատանքը նրա խաղաղությունն էր՝ հողի շունչը նրան ուժ էր տալիս։
Ընտանիքի շուրջը
Երեխաների և ընտանիքի հետ էր սիրում ժամանական անցկացնել։ Երեք զավակի հայր էր՝ նվիրված, հոգատար, հպարտ։
Ընկերների խոսքը
Բոլորը նրան նկարագրում էին որպես բարի, աշխատասեր, հայրենասեր մարդ։
Ցավից ծնված նպատակը
Պատերազմում զոհվել էին աղջիկների ամուսինները։ Վրեժի ծարավը դարձել էր շարժիչ ուժ։ Ուզում էր հնարավորինս շատ թշնամի ոչնչացնի։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 30-ին․ «Քելբաջար եմ, իջնում եմ, մութ ա»։ Տրակտոր էր քշում։ Տղան պատասխանել էր․ «Ուշադիր գնա, հետո կխոսենք»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին, զոհվեց։ Այդ խոսակցությունն էլ դարձավ նրանց վերջին զրույցը։
Հիշողության մեջ
Մարատը մեկն էր, ով ցավից ստեղծեց ուժ։ Մնաց որպես պայքարի խորհրդանիշ՝ հողի, արդարության ու ընտանիքի համար։