hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաչագան Հակոբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Նոր Գեղ գյուղում։ Մանկությունից ընտանիքը նրա կյանքի կենտրոնում էր, և այդ սերն ուղեկցեց նրան մինչև վերջ։

Ուրախության պահերը
Ուրախանում էր ընտանիքի ներկայությունից։ Սիրում էր քրոջ հետ ժամանակ անցկացնել, նվիրված էր հարազատներին։

Նկարագիրը հարազատների աչքերով
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես սրտաբաց, անկեղծ ու հոյակապ մարդ։ Նրա ժպիտը մարող չէր, իսկ կատակները՝ սրտից էին։

Երազանքները
Չէր սիրում բարձրաձայնել երազանքների մասին, սակայն նվիրվածությունը վկայում էր մեծ ցանկությունների մասին։

Վերջին խոսքը
Որ չզանգեմ, չվախենաս, գալու եմ…։

Վերջին մարտը
Մահացել է Ջաբրաիլ-Կուբաթլու ուղղությամբ 2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Մեխանիկ-տանկիստ էր, ուներ 6 մեդալ։