hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Բարսեղյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ Մայիսի 31-ին Երևանում։ Մանկությունից ապրում էր իր աշխարհում՝ լի երազանքներով ու պատկերացումներով, որտեղ ընտանիքը, ընկերները և հայրենիքը կենտրոնական արժեքներ էին։

Ոգեշնչման աղբյուրները
Սեյրանի կյանքը լցված էր սիրով՝ դեպի մայրիկը, ընկերները և իր սիրած աղջիկը։ Նա ուզում էր խաղաղություն, ընտանիք ու երեխաներ։

Ընկերների աչքերով
Ընկերները նրան նկարագրում էին որպես բացառիկ, հզոր ու կատակասեր մարդ։ Կարողանում էր բոլորին կրկնօրինակել՝ բարձր տրամադրություն փոխանցելով։

Երազանքները
Երազում էր ավարտել ծառայությունը, աշխատանք գտնել, ստեղծել ու ապրել։ Մշտապես ձգտում էր առաջ շարժվել՝ մաքրասեր, ճշտախոս ու կարգապահ։

Վերջին խոսքը
Մայրիկին զանգեց․ «Բան չկա մամ ջան, ես ստեղ եմ, որ դու հանգիստ քնես»։ Եղբորը խորհուրդ էր տվել․ «Էնպես կապրես, որ գերեզմանիդ չթքեն…»։

Վերջին մարտը
Վերջին հերոսական մարտը եղել է 2020 թ․ Սեպտեմբերի 30-ին Թալիշի 156 պոստում։ Թշնամուն խփելուց հետո գոչում էր ուրախությունից։ Նրա մարտական ոգին վարակիչ էր։