hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 18-ին Գյումրիում։ Դեռ մանկուց բանակը նրա մեծ երազանքն էր, ուրախանում էր, որ գնում է ծառայության։

Սիրված ու խարիզմատիկ
Արտյոմն ուներ բացառիկ վերաբերմունք բոլորի հանդեպ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Ընկերները նրան եղբոր պես էին վերաբերվում։

Երազանքները
Ուզում էր ծառայությունից հետո պայմանագրային դառնալ։ Իր երազանքներին նվիրված էր ու երբեք հետ չէր կանգնում իր նպատակից։

Վերջին խոսքը
Ծննդյան օրը՝ հոկտեմբերի 18-ին, ասաց․ «Խառն ենք, չգիտեմ երբ կկարողանամ զանգել»։

Ստեղծագործող հոգին
Գրում էր բանաստեղծություններ՝ նվիրված ընկերներին, ծառայակիցներին։ Նրա գրածները դեռ պահվում են տպագիր տեսքով։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Հոկտեմբերի 18-ին Ջաբրաիլում։ Զինակիցների խոսքով՝ խիզախորեն կռվել է, 6 հոգու ճակատագրական հարված հասցրել։ Մահից հետո պարգևատրվել է «Արիության մեդալով»։