
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 24-ին Երևանում։
Փայլուն շախմատիստ էր
Ընկերասեր էր, առաքինի ու չափազանց բարի։
Ցեղասպանության օրն էր ծնվել
Հայրը նեղսրտում էր, որ ապրիլի 24-ին է ծնվել, մայրը ուրախ էր՝ զինվոր է ծնվել։
Միայն ծիծաղը բավական էր
Որ զայրացած մարդը մոռանար զայրույթի մասին։
Զանգահարեց քրոջը
Կուկ, բոլոր ընկերներս զոհվել են։
Վերջին զանգը
Լաց մի՛ եղիր, լացը լաց է բերում։
Անորոշության 8 երկար ամիսներ
ԴՆԹ հետազոտություն, որոնողական աշխատանքներ, Կարմիր խաչ և համազգեստի գրպանում եղած տվյալներ։
Փոքրիկ եղբայրը՝ Սևակը, դեռ հավատում է
Մհերը գալու է
Հոր հետ տնկած այգին
Անխնամ է մնացել։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28, Ճարտար։