hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեն Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 3-ին Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր դասընկերուհու՝ Միլենայի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համբերատար, օգնող։

Երազանքները
Բանկի կառավարիչ դառնալ։ Մեր երկրում չլինեն աղքատներ։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Բարձր չէր ծիծաղում, բարձր չէր խոսում։

Վերջին զրույցը
Ասաց մորը․ «Հեռախոսի ձայնը բարձրացրու ու հանկարծ քրոջս վրա չջղայնանա՛ս։ Ինչքան չարություն, որ ես չեմ արել, թո՛ղ քույրս անի»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 10-ին, Մարտունի 2 և 3 տարածքում։