
Ծնվել է
2001 թ․ հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Մանկուց աչքի էր ընկնում աշխույժ բնավորությամբ ու մարդկային ջերմությամբ։
Ուժը բնավորության մեջ էր
Սովորում էր ՀՖԿՍՊԻ-ում, միաժամանակ աշխատում էր ԱԻՆ-ում։ Մարտական տրամադրվածությամբ ու պատասխանատվությամբ մեկնեց ծառայության։
Մարդկային շփման կարիքը
Շատ շփվող էր։ Ընկերների, ընտանիքի շրջապատում միշտ կենտրոնում էր։ Արտահայտվում էր ոչ միայն խոսքերով, այլև՝ իր պահվածքով։
Նվիրվածություն աշխատանքին
Մեկին որ օգնում էր, անկեղծ ոգևորվում էր։ Աշխատասեր ու նվիրված էր՝ ամեն ինչ անում էր վստահված գործը լավագույնս կատարելու համար։
Երազանքները
Ցավոք՝ ոչ մի երազանք չհասցրեց իրականացնել։ Կյանքը կարճ էր, բայց՝ լիարժեք։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 31-ի առավոտյան 11-ի մոտ։ Խոսեց մոր, ընկերուհու, դասղեկի հետ։ Ոչինչ չասաց, պարզապես ժպտաց ու վստահեցրեց՝ ամեն ինչ կարգին է։
Վերջին մարտը
Զոհվել Մարտունի 2-ում։ Զոհվելուց առաջ օգնել էր բազմաթիվ վիրավորների։ Նրա կերպարը ապրում է մարդկանց մեջ։