hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Ափոզյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 30-ին Շիրակի մարզի Իսահակյան գյուղում։

Ուրախության աղբյուրները
Ֆուտբոլն էր։ Ընկերների հետ անդադար խաղում էին։

Շրջապատն ու մտերիմները
Սիրում էր ընկերների, դասընկերների, ֆուտբոլի տղաների հետ ժամանակն անցկացնել։ Տանը երկար չէր մնում՝ նրան դրսի աշխուժությունն էր կանչում։

Նրա կերպարը
Միշտ ժպիտով, աշխույժ, մարդամոտ ու օգնության հասնող։ Նրա ժպիտը հիշում են բոլորը։

Մանուկ տարիքից աշխատող
Ամեն ինչ անում էր ընտանիքի համար։ Կոկիկ, տասնչորս տարեկանից աշխատում էր՝ դաշտում, գյուղում, հոր կողքին։

Երազանքները
Ուզում էր ուսում ստանալ, առաջ գնալ։ Միշտ մտածում էր վաղվա օրվա մասին։

Վերջին զանգը
Ասում էր․ «Սաղ տոչնի ա, սաղ լավա»։ Համոզված էր՝ պետք է ծառայի Արցախում։

Վերջին մարտը
Սեպտեմբերի 27-ին, Ասկերանում։ Երբ մեքենաները ռմբակոծեցին, վիրավորվեց։ Զինակիցները փորձում էին փրկել, բայց՝ ապարդյուն։