
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 16-ին Երևանում։
Բնավորությամբ հանգիստ էր և հավասարակշռված
Չէր հանդուրժում անարդարությունը։
Շատ էր սիրում երգել
Հաճախ տանը բարձր երաժշտություն էր միացնում ու երգում։
Շատ երազանքներ ուներ
Միշտ ասում էր, որ բանակից գա, պիտի մեքենա և բնակարան գնի ընտանիքի համար։
Քրոջ հետ երազում էին
Ռեստորան ունենալու մասին։
Առաջնագծում է եղել պատերազմի առաջին իսկ օրվանից
Սակայն ընտանիքի անդամներին ոչինչ չի ասել։
Միշտ տրամադրությունը տեղն էր
Հասցնում էր բոլորին զանգել, ասում էր, որ թիկունքում է, իր հետ ամեն ինչ կարգին է, մտածելու բան չկա։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 3, Ճարտար։