hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդվարդ Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ հուլիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Էությամբ ուրախ մարդ էր։ 12 տարի անց է ունեցել իր բալիկին։ Նա իր կյանքի ուրախությունն էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Տեսակով բարի, ընկերասեր։

Երազանքները
Երազանքը երեխա ունենալ։ Ունեցել է։ Նա եղել է 10 ամսական։
Զոհվելուց հետո կինն ունեցել է 2-րդ որդուն։

Վերջին զրույցը
2020 թ․ հոկտեմբերի 17-ի լույս 18-ին է եղել վերջին զանգը։
Դիրքերում էր։ Իջել է տուն, լողացել, երեխայի հետ խաղացել, հրաժեշտ տվել ընտանիքին ու գնացել Լեռնային Ղարաբաղ։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Ջրականում (Ջաբրայիլ)։