
Ծնվել է
1972 թ․ ապրիլի 13-ին Սպիտակաշեն գյուղում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Վեց աղջիկ ունի։ Սիրում էր իր դուստրերին, ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորին հասնող, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։
Գյուղացի բոլոր երեխաներին սիրում էր։
Հաճելի, ընկերասեր մարդ։
Երազանքները
Երազում էր որդի ունենալ, որ դուստրերը եղբայր ունենան։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Նպատակասլաց էր, միշտ դժվար պահերին ասում էր․ «Սիրտդ լեն պահի՛, կհաղթահարենք»։ Պատերազմի դաշտում Նվերը փրկել է շատերին, վիրավոր տղայի է հանել, մոշի թփերով կապել և հանել է։
Վերջին զրույցը
Զանգել է նոյեմբերի 6-ի առավոտյան․ «Մամային էլ, քեզ էլ, քույրերիդ էլ շատ եմ սիրում»։ Մինչև աղջիկը հարցրել է, թե ինչ է եղել, կապն ընդհատվել է։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 6-ին, Շուշիում՝ Քարինտակում։