
Ծնվել է
1974 թ․ հունիսի 30-ին Արտաշատի Մխչյան գյուղում։
Ապրում էր Իսպանիայում
Հաջողակ բիզնեսմեն էր։
Մտքում հայրենիքն էր
Գալիս էր Հայաստան, ԼՂՀ, այցելում Մոնթեի գերեզմանին։
ԼՂՀ-ում հոգին փառավորվում էր
Իրեն ավելի ուժեղ ու հպարտ էր զգում։
2016 թ․ քառօրյայի ժամանակ
Որպես կամավոր ԼՂՀ-ում էր։
Պատերազմից 2 օր առաջ ԼՂՀ-ում էր
Դստեր հետ եկել էին, շրջել տեսարժան վայրերով։
Կանխազգացել էր պատերազմը
Նախապես համազգեստ էր պատվիրել, որ ժամանակ չծախսի։
Եկավ, հագավ համազգեստը
Գրկեց հորն ու մեկնեց ԼՂՀ։
Հոր և որդու վերջին զրույցը
Հայրը խնդրեց՝ հաղթանակով վերադառնա։
Գրպանում գտան
Կրակայրիչ ու մեկ փամփուշտ՝ գերի չընկնելու համար։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11, Հադրութ։