
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 14-ին Երևանում։
Տեսակով
Համեստ էր, բարի, նվիրված, օգնում էր բոլորին։
Պատմում է եղբայրը
Համոյի համար զինվորն այլ արժեք ուներ, մի անգամ մի զինվորի ման է տվել քաղաքով, վերջում գումար տվել, նոր ճանապարհել։
Մինչև վերջին շունչը
Չի թողել դիրքը, նորակոչիկներին է պաշտպանել։
Հիշում է մայրը
Արյան կաթիլը մոմի վրայով՝ արցունքի նման իջավ, դա պատահական չէր, նշան էր։
Վերջին զանգը
Մորս թուշը կպաչեք ու կասեք, որ էլ չեմ գալու։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11, Հադրութ։