hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովիկ Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ Ապրիլի 8-ին Վայոց ձորի Գետափ գյուղում։ Մանկուց սիրում էր տեխնիկան ու մեքենաները, որոնց հանդեպ սերը դարձավ նրա բնավորության մի մասնիկը։

Նվիրվածությունը կյանքին
Հովիկը ապրում էր նպատակներով։ Նրա օրերը լցված էին ընտանիքի ու ընկերների ջերմությամբ։ Իրեն երջանիկ էր զգում շրջապատի սրտացավության մեջ։

Շրջապատն ու սերը
Ժամանակը հիմնականում անցկացնում էր ընկերների, քույրերի ու եղբայրների հետ։ Ուներ սիրած էակ, ում ներկայությունը ավելի էր լցնում նրա օրերը։

Բնավորության նկարագիրը
Բոլորը հիշում են նրան որպես ընկերասեր, նվիրվող ու նպատակասլաց երիտասարդ, ով պատրաստ էր վերջինը տալ ընկերոջը՝ առանց սպասելու փոխհատուցման։

Երազանքները
Նա երազում էր գնել սեփական մեքենան, հիմնել բիզնես և ունենալ իր բնակարանը։ Նրա նպատակները պարզ էին, բայց խորքում՝ մեծ ապրումներ կրող։

Վերջին խոսքը
Բարի գիշեր ձեզ, խաղաղ քուն, մինչև առավոտյան կզանգեմ…։

Վերջին մարտը
Հովիկը իր վերջին մարտն տվել է Ջաբրաիլի ճակատում՝ 2020 թ․ Սեպտեմբերի 29-ին։