
Ծնվել է
2001 թ․ մայիսի 10-ին Աբովյան քաղաքում։
Մանկուց հաճախել է շախմատի դպրոց
Ուներ 1-ին կարգի շախմատիստի կոչում։
Շախմատին զուգահեռ զբաղվում էր
Ձյուդոյով, ապա՝ բռնցքամարտով։
Վարակիչ ծիծաղով, անսահման ջերմ ու բարի սրտով Արան
Իրական ընկերոջ լավագույն օրինակն էր։
42 օր կենաց-մահու կռիվ տվեց
Հադրութից Մարտունի, իսկ վերջում իրեն հարազատ դարձած Շուշի։
Դեմքով դեպի թշնամին
Դուրս եկավ շրջափակումից, պարգևատրվեց արիության մեդալով և անմահացավ՝ Շուշին ազատագրելու վեհ պատգամով։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7, Շուշի։