
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 29-ին Երևանում։ Էությամբ մշտապես ուրախ էր, ամեն տեղ ուզում էր լինել, թույլերին պաշտպանում էր լիարժեք նվիրումով։
Խառնվածքը
Ընկերասեր ու ժպտերես էր․ նույնիսկ ԱԹՍ-ի ընկնելու պահին էր ասում «1,2,3 ու վսյո, էլ չկա էս ԱԹՍ-ն»։
Սիրած մարդիկ
Ժամանակը հատկացնում էր ընկերներին ու սիրած աղջկան, հաճախ գնում էր Ջերմուկ՝ հանգստանալու։
Երազանքները
Ցանկանում էր հարստանալ, որպեսզի կարողանար «շատ բարեգործություններ անել»։ Մայրը հիմա շարունակում է այդ ուղին։
Ես կդառնամ աստղ, դու ինձ ամեն գիշեր կասես բարի գիշեր
Ասել էր մորը, երբ փոքր հասակում իր հարցին, թե աստղերն ինչու են այսպիսին, մայրը պատասխանել էր, որ երբ մարդիկ մահանում են աստղ են դառնում։
Վերջին զանգը
«Մամ, ես պոստերում եմ, հեռախոսը զարյադկի է, սաղ նորմալ ա… մամ, ծնունդս լավ կնշես ու դու կխմես», եղբորն էլ հորդորել «մամայիս լավ կնայես»։
Վերջին մարտը
Զոհվել է Հադրութի Նռան Բաղերում 2020 թ․ հոկտեմբերի 1-ին․ վիրավոր ընկերներին դուրս էր բերել կրակի գծից։ Իրեն «Քեխո» էին անվանում։