hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 10-ին Էջմիածնում։ Միշտ շրջապատված էր բարեկամներով ու ընկերներով, սպորտն էլ պահպանում էր նրա աշխույժ ոգին։

Սիրած զբաղմունքները
Ժամանակը նվիրում էր ընթերցանությանը, ֆուտբոլին ու ընտանիքին։ Մի կտոր հաց անգամ մենակ չէր ուտում – նախ կկիսեր ընկերների հետ։

ոչ մեկդ Մհեր չեք դառնա
Ասում են ընկերները, երբ հավաքվում են։ Ամեն ինչին պատրաստ էր, հասուն, անվախ։

Բնավորությունը
Համեստ էր, շատ զուսպ, անգամ կատակելիս։

Երազանքները
Լավագույն շրջանավարտներից էր Մոնթե Մելքոնյանի վարժարանում։ Ցանկանում էր բարձր ուսում ստանալ ու կյանքը կառուցել արդար դասերի վրա։

Վերջին խոսքերը
«Մամ ջան, դու մի զանգի, երբ ինձ հարմար լինի – կզանգեմ… մամ ջան, ձեզ լավ կնայեք, մի հատիկիս լավ կնայեք»։ Քրոջն էր այդպես դիմում։

Վերջին մարտը
Զոհվել է Ֆիզուլի–Ջաբրայիլ ուղղությամբ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին։