
Ծնվել է
1998 թ․ հուլիսի 20-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունի քաղաքում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը, կրթվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և ընկերուհու հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, կարեկցող, կատակասեր։
Երազանքները
Ընտանիք կազմել։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Շատ բարի էր։
Ստեղծագործում էր՝
Բանաստեղծություններ էր գրում մոր և հոր մասին։
Վերջին զրույցը
Խոսել է մայրիկի հետ և ասել․ «Զգույշ եղի՛ր, ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
2023 թ․ սեպտեմբերի 19-ին թեժ կռիվ է տվել և հերոսաբար զոհվել Մարտունու շրջանի Լուսնյակ կոչվող տեղանքում։