hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կամո Բաղիրյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների, ընտանիքի և ընկերական շրջապատի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրա համար ընկերները, ընտանիքը և ծնողները շատ թանկ էին։

Երազում էր
Զինվորական սպա լինել։ Երազում էր մնալ Լեռնային Ղարաբաղում, տղա ունենալ և անունը «Մոնթե» դնել։

Վերջին խոսքերն էր
«Ես չեմ թողնի իմ դիրքը ու գամ, քանի որ ես իմ հայրենիքը վեր եմ դասում ամեն ինչից՝ նույնիսկ իմ կյանքից»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ․ սեպտեմբերի 20-ին, Հաթերքում։ Նա և իր խմբից մեկ պայմանագրային զինծառայող զոհվել են՝ ընկերոջ դավաճանության պատճառով։