
Ծնվել է
1980 թ․ մարտի 19-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, հատկապես՝ աղջկա։ Զինծառայության մեջ։ Աշխատանքը շատ էր սիրում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, նվիրված, բարի, դրական, անվախ մարդ։
Երազանքները
Երազում էր օդապարիկով թռնել։ Երազանքները երեխաների ապագայի հետ էին կապված։
Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ
Սիրում էր բարձրություն, բարձունքներ, դիրքեր։
Ցավում էր, որ երիտասարդները բարձրանում են դիրքեր։ Միշտ ասում էր, որ իր զինակիցներից մի քանի հոգի հետը բարձրանան, բայց ոչ՝ 18 տարեկանները, քանի որ ցանկացած դեպքում ինքն է իրենց կյանքի պատասխանատուն։
Վերջին զրույցը
Ցերեկը՝ ժամը 12-ին մոտ, զանգել է կնոջը, խոսել է աղջկա հետ նույնպես։ 23-ին պետք է հերթափոխվեին և հետ վերադառնար։ Տեղեկացրել է աղջկան, որ շուտով հետ կգա։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Ջերմուկում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։