hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Խեչումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ հունվարի 18-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքը։ Սիրում էր իր քաղաքը՝ Վանաձորը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բանիմաց, ազգասեր, հայրենասեր, ընկերասեր, բարեկամությանը կապող օղակ էր։

Երազանքները
Ընտանիքը լիներ ապահով, երեխաները լավ սովորեն, իրենց նպատակներին հասնեն։ Հիմա աղջիկը սովորում է Հայ-ռուսական համալսարանում և իրականացնում է հայրիկի երազանքը։

Վերջին զրույցը
Կամավորագրվել է։ Տարիքի պատճառով չեն ցանկացել իրեն տանե բանակ։ Տան անդամներն էլ չեն իմացել, որ գնալու է, բայց ասել է․ «Թուրքը հո չպիտի գա իմ տուն, հենց մտնի, որ գնամ»։ Այդպես առանց ընտանիքին հարցնելու, գնացել է։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին,Կուբաթլուում։ Գումարտակը պետք է դուրս գար անտառից։ Իրենց խումբը պետք է ապահով տեղ հասցներ գումարտակին, բայց անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորվել է մարտի դաշտում և մահացել։