hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Բադեյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ հունվարի 1-ին, Վարդենիսում

Հայրենասիրությունը կենսակերպ էր դարձրել
Արցախը, իր հողն ու ժողովուրդը՝ սուրբ արժեք էին

Ուրախանում էր ամեն փոքր հաղթանակով
Ուրախանում էր, երբ խաղաղ էր երկինքը, երբ զինվորը կանգուն էր ու զինված

Նվիրված հայր էր
Երազում էր իր երեխաներին ուսման տալ, տանել մինչև նպատակներ։

Երազում էր
Տունը վերանորոգել, մեքենա գնել

Իր երրորդ զավակը ծնվել է
Նրա հերոսացման օրերին…

Կարգ ու կանոնը նրա համար սկզբունքային էր
Բայց այս ամենին ավելանում էր և տեխնիկական ճշգրտությունը, և արհեստավարժությունը

Զինվորական էր
Զուգահեռ սովորում էր համալսարանում

Գնացել էր գիտակցաբար
Գիտեր՝ ինչի ու ում համար է պայքարում

Վերջին մարտ
2022 թ․ սեպտեմբերի 13։