
Ծնվել է
2004 թ․ մարտի 18-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, կատակասեր, խելացի, առատաձեռն։
Երազանքները
Կրթություն ստանալ երկրից դուրս և վերադառնալ հայրենիք, ընտանիք կազմել, շրջագայել աշխարհով։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Ֆիզիկապես շատ ուժեղ էր։
Վերջին զրույցը
Խոսել է ծնողների հետ և ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Ասել է․ «Մա՛մ ջան, չվախենա՛ս»։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ներքին Հանդում։ Անվախ կռվել է և զոհվել։