hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Ղազարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ մայիսի 7-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Հետո տեղափոխվել է Գյումրի։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարտաճանաչ, մաքրասեր, բարի, ազնիվ, տան, ընկերների, գործի մեջ՝ շատ պատասխանատու մարդ։

Երազանքները
Երեխաների, մանավանդ փոքր տղայի հետ էին կապված։ Ցանկանում էր իր երեխաների կրթությունն ապահովել, նրանց հաջողությունները տեսնել։

Վերջին զրույցը
Սեպտեմբեր 12-ի երեկոյան 10։35-ին, սովորականի պես խոսել են առօրյայի մասին։ Խոսել է շատ հանգիստ, հետո ասել է, որ շուտով նորից կզանգի։ Այնուհետև զանգել է 10։55․ «Հրաչը մեծ է արդեն, Գոռը փոքր է, ուշադիր եղի՛ր փոքրին, որ դասերը լավ սովորի։ Հրաչին էլ ասա՛, որ քեզ օգնի ու ուշադրությունդ սևեռի Գոռի վրա, առավոտը կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Ջերմուկում՝ 113 դիրքում։ Առավոտյան մարտերի ժամանակ տասը հոգի զոհվել են, որոնցից մեկն ինքն է եղել։