
Ծնվել է
1989 թ․ դեկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հիմնականում զինծառայությունը, դիրքերը և զորամասը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարազատների հետ և զինծառայության մեջ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հայրենասեր, հայրենիքին, ընտանիքին նվիրված, անկեղծ, ազնիվ։Շշատ լավ զավակ և հայր, սրտացավ, հոգատար որպես սպա և որպես մարդ։
Երազանքները
Ընտանիքի, երեխաների բարենպաստ կյանքի, հայրենիքի պաշտպանության հետ էին կապված։
Վերջին զրույցը
Սեպտեմբեր 13-ին խոսել են առօրյայից, երեխայից։ Կնոջը չի ասել, որ վիճակը լարված է։ Ասել է, որ ամեն ինչ նորմալ է, չանհանգստանա։ Միշտ նշել է, որ իր զինվորներին մենակ չի թողնի և մինչև վերջ կպաշտպանի իր հայրենիքը։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 15-ին, Ներքին Հանդում։