hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Կարապետյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հուլիսի 26-ին Շիրակի մարզում՝ Գյումրիում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով՝ ֆուտբոլով զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ ընկերուհի։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, արդար, ազնիվ, հայրենասեր էր անսահման։

Վերջին զրույցը
Զանգել է ծնողներին և ասել․ «Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է»։

Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին վերջին մարտն Վերին Շորժայում է եղել։ Դիրքի ավագ է եղել, իր ընկերոջ հետ երկուսով դիրքն պահել են մինչև մահ։