hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արորիկ Հովհաննիսյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։

Տարբերվում էր
Ազգային մտածողությամբ, ուժեղ բնավորությամբ ու յուրօրինակ մտքով։

Ընտրված ուղին
Սովորել էր ՀԱԱՀ-ում, սակայն զինվորական կյանքի կոչն ավելի բարձր էր։ 2011-ին սկսել է զինվորական ուղին։

Կռիվներով անցած ճանապարհ
Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմին, ծառայել է նաև Սիրիայում՝ հումանիտար առաքելությամբ։

Շուշիի փլուզումը
Շուշիից իր ջոկատն էր վերջինը դուրս եկել։ «Հնարավոր չէր Շուշին գրավել»,- ասել էր եղբորը։

Վերջին զրույցը մոր հետ
- Աստծո հաջողությամբ, որ ստացվի, կգա՛մ…։

Անձնազոհությունը
Հրամայել էր բոլորին հեռանալ, իսկ ինքը մենակ պահել դիրքը մինչև վերջին շունչը։

Վերջին մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին, Վարդենիսում։ Հատուկ վաշտի դասակի հրամանատար էր

ԴՆԹ հետազոտություն
Զոհվելուց 10 օր անց։