
Ծնվել է
2002 թ․ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզում՝ Վանաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, զբաղվել է բազմաթիվ սպորտաձևերով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հայրենասեր, կարեկցող էր։
Հատուկ փաստեր կամ սովորություններ
Բոլորի հետ շփվում էր անկախ տարիքից և հարգանք էր վայելում բոլորից։
Վերջին զրույցը
Զանգել է, ասել է, որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա։
Վերջին հերոսական մարտը
2022 թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Իշխանասարում։ Առանց հանձնվել կռվել է մինչև վերջ և հանուն հայրենիքի զոհվել է։